Рубрика: Ընդհանուր

Գրքի քննարկում: Թումանյանի այգի

Հունիսի 1-ին քաղաքային քայլք, պիկնիկ հունիսյան ջոկատի անդամների հետ, պիկնիկի ժամանակ քննարկում ենք վերջերս կարդացած գիրք՝ Դորիան Գրեյի դիմանկարը, որը սովորողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Քննարկումը հենց սովորողների առաջարկությամբ է կազմակերպված:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և այն մեզ համար ևս նշանավորվող է և տարբերվող

Նպատակ՝

  • Ճամբարի ժամանցային և հետաքրքիր բնույթի պահպանում
  • Գրքի քննարկում, կարծիքների փոխանակում

Վայրը՝ Թումանյանի այգի

Օր՝ 01.06.2022

Ժամանակ՝ 09:30-14:00

Տրանսպորտային միջոց՝ Քաղաքային երթուղի

Մասնակիցներ՝

  • Վիոլետա Սարգսյան
  • Նանե Մոմչյան
  • Ստելլա Սարգսյան
  • Վարանդ Զոհրաբյան
  • Նարօտ Դավթյան
  • Կառոլինա Գրիգորյան
  • Երիմյան Լիլիկ
  • Ինգա Առաքելյան
  • Վիկա Ավետյան
  • Արեգ Նշանյան
Рубрика: Ընդհանուր

Երևանյան քայլք։ Կոնդ

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Ասիական հին քաղաքին բնորոշ նեղ՝ 3-4 ոտնաչափ լայնությամբ ծուռումուռ փողոցներ՝ երկու կողմերում ոռոգման առուներ, կավից ու մանր քարերից կառուցված պարսպապատ տնակներ։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։

Օր՝ 31․05․2022

Ժամ՝ 09։30-14:00

Քայլարշավի ուղղություն՝ Կապույտ մզկիթ-Կոնդ-Կասկադ

Նպատակ՝

  • Բացահայտել Երևանի ամենահին թաղամասը
  • Ունենալ ճանաչողական քայլք հունիսյաան ջոկատի անդամների հետ

Խնդիր՝

Ուսումնասիրել քաղաքի ամենահին թաղամասի առանձնահատկությունները
Ստանալ ֆոտոշարքեր

Մասնակիցներ՝

  • Վիոլետա Սարգսյան
  • Նանե Մոմչյան
  • Ստելլա Սարգսյան
  • Վարանդ Զոհրաբյան
  • Նարօտ Դավթյան
  • Կառոլինա Գրիգորյան
  • Երիմյան Լիլիկ
  • Ինգա Առաքելյան
  • Վիկա Ավետյան

Այսօր մեր ծրագիրը քաղաքային քայլքն էր։ Սկզբում այցելեցինք կապույտ մզկիթ (Գյոյ-ջամին), որը կառուցվել է 1766 թվականին։ Ես ծնվել և մեծացել եմ Իրանում, բայց կյանքում առաջին անգամ էի մզկիթ այցելում։ Նարօտ Դավթյան