Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Իմ մենթոր ուսուցիչը կամ ես այլևս Սեբաստացի եմ

Ցանկացած աշխատանք ի սկզբանե ունի իր դժվարությունները, որքան էլ դու լինես գործիդ մասնագետը։ Կարևոր է տիրապետել տեխնիկական հմտություններին, միջավայրի հմտություններին և աշխատանքին բնորոշ այլ կարևոր տարրերի։ Աշխարհում կա մենթոր կարևորագույն աշխատանք, որն օգնում է սկսնակ աշխատողներին հաջողել գործը և հասկանալ իրենց  դերակատարումը։ Ասում են` փորձը ցույց է տալիս, որ աշխատանքը հաջող է լինում, երբ ուսուցիչը կարողանում է ընտրել իր մենթորին․  մենթորի հետ աշխատելը ինձ համար եղել է  գերարդյունավետ աշխատանք։ Մենթորությունը ինձ համար միայն տեխնիկական մասին տիրապետելը չէ, կարևոր է նաև ծանոթանալ աշխատանքային միջավայրի մշակույթին՝ շփման, խոսքի, վարքի ․․․․Իսկ ես՝ մենթորի հետ կարողանալով հաստատել նաև ընկերական հարաբերություններ, ազատորեն հարցրել եմ այն ամենը, ինչը առաջին հայացքից գուցե տարօրինակ հարց թվար, բայց ինձ պետք էր իմանալ ամեն մի փոքրիկ մասնիկ, որպեսզի կարողանայի տիրապետել ոչ միայն գործնական գիտելիքիներին, այլ ունենալ աշխատանքային միջավայրին համապատասխան աշխատանքային ոճ։

Читать далее «Իմ մենթոր ուսուցիչը կամ ես այլևս Սեբաստացի եմ»
Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Մենթորական աշխատանք։ Փետրվար

Մեր մենթորական աշխատանքները դեռ շարունակվում են և մենթոր-խորհրդատու Լիլիթ Յախինյանը շարունակում է աջակցել և օգնել նորը սովորել։

Читать далее «Մենթորական աշխատանք։ Փետրվար»
Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Մենթորական աշխատանք։Հունվար

Մենթոր Լիլիթ Յախինյանի օգնությամբ սովորեցի ինչպես նյութ տեղադրել ենթակայքում, ներբեռնել նկար և այն ավելի ներկայանալի դարձնել։

Քննարկեցինք նաև ճամբարի արդյունքների և դրանց պատումի տեսք տալու մասին՝ ինչպես ամփոփել, ինչը կարևորել և ինչը ոչ։

Ենթակայքում տեղադրված աշխատանքները

Նախապատրաստվում ենք դատարան այցին

Հեքիաթային Երազ այգի

Մենք՝ Վիքիմեդիա Հայաստանում

Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Մենթորական աշխատանք՝ դեկտեմբեր

  • Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն՝ ինչպես կազմել այն, ինչ ընդգրկել, ինչ շեշտադրումներ կատարել
  • Խոսել ենք ընդհանուր պարապմունքների և դրանց կաևորության մասին
  • Քննարկել ենք ՝ մանկավարժական ակումբի պարապմունքների մասնակցությունը և դրանցում ակտիվ դերակատարում ունենալու, խոսքի արտահայտման հմտությունները
  • Ծանոթացել ենք՝ հունվարյան ուսումնական ճամբարի նախագծերի ստեղծմանը
Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Մենթորական աշխատանք

Նոյեմբեր ամսին ես նախաձեռնել եմ նոր ակումբի գործունեության մեկնարկ, ակումբի ստեղծման աշխատանքերում ինձ օգնել է Լիլիթ Յախինյանը, ով հանդիսանում է իմ մենթորը։

Читать далее «Մենթորական աշխատանք»
Рубрика: Մենթորական աշխատանք, Ընդհանուր

Արձակուրդային նախագծի ծանոթացում մենթորի օգնությամբ

Ժամանակահատված՝29․10․2020

Այսօր ունեցա առցանց հանդիպում մենթոր Լիլիթ Յախինյանի հետ։ Նա ներկայացրեց կրթահամալիրում առկա արձակուրդային նախագծերի կարգը։ Մենթորի հետ հանդիպումը արդյունավետ էր և՛ նախագծային ուսուցման և՛ այդ նախագծերում երեխաներին ներառելու տեսակետից։ Քննարկեցինք հնարավոր աշխատանքային տարբերակները և դրանց արդյունավետությունը, որոշվեց իմ մասնագիտության շրջանակներում հնարավորինս արդիական թեմաներ արծարծող նախագծեր իրականացնել։

Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք

Հանդիսանալով «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» սկսնակ աշխատող, մենք կրթահամալիրի Մենթոր (խորհրդատու) Լիլիթ Յախինյանի հետ մեկնարկում ենք նոր մենթորական աշխատանք։ Նա ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ,  ուստի այս համագործակցության արդյունքում կկարողանանք ավելի պատշաճ ձևով վարել թե՛ դասընթացները և թե՛ առցանց տիրույթը, մասնավորապես, մեր բլոգները։ Աշխատանքի ընթացքում ուսումնասիերլ ենք այն բոլոր հարթակները, որոնցով պետք է աշխատանք (teems, mail…)։ Եղել են բլոգային ուսուցումներ, որոնց ընթացքում մանրամասն ներկայացվել են բլոգներից օգտվելու հմտությունները, երեխաների հետ բլոգային աշխատանքների հնարավոր տարբերակները։