Рубрика: Հերոսապատումներ

Հերոսապատումներ

Ժամանակահատված՝09․10․2020

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր նախագծերի շրջանակում հանդես է գալիս մերօրյա կարևորագույն բաղադրիչով՝ հերոսապատումներով։ Ուստի այսօր մենք կերտում ենք մեր հեթական պատմակն ուղղին, դրա համար մեր նախագիծը նպատակ է հետապնդում ՝ լուսաբանել մեր փառավոր էջերը, դրանց նախադրյալները, դրդապատճառները և հաղթանակի գրավականները։

Վերլուծելով մեր հերոսապատումներ քաղաքական օրինակով, մենք պետք է հասկանանք թե ինչն է նպաստել մեր երբեմնի հաղթանակներին և ինչը կարող է նաև կարևոր լինել այսօր։

Ուսումնասիրվում են հետևյալ հերոսամարտերը

Սարդարապատի հերոսամարտ

Մուսա լեռան հերոսամարտ

Զեյթունի հերոսամարտ

Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտեր

Վանի հերոսամարտ

Արցախյան հերոսամարտ

Նախագծի մասնակիցները իրենց ջոկատներով մանրամսան ներկայացնում են հերոսամարտը, իր կողմերով, թվական հարաբերակցություն և որ ամենակարևորն է անցյալի և ներկայի համեմատությամբ։

Նախագծերը համեմված են մեր ազգային երգ ու պարով, որոնք ոգեշնչում և հայերանասիրական շունչ են հաղորդում մեր ապագան կերտող սերնդին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին։

Նախագիծը եզրափակվում է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ տիար Բլեյանի խոսքերով, և հատկապես տպավորիչ էր, երբ տիարը խոսելով մերօրյա հերոսամարտի մասին, ասաց․

-Այն չի դառնա պատմություն, որը կերգենք, այլ կլինի հայրենաշեն կյանքի սկիզբը։

Տիարը ամփոփում է միջոցառումը