Рубрика: Ընդհանուր

Օձունից Քոբայր

Դեբետի կիրճը բոլորին հիացնում է թե՛ իր բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով քայլելու եք, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի երկայնքով առկա ուղենիշերը ցույց կտան ճիշտ ճանապարհը։ Քայլարշավը միջին բարդության է և, միջին տեմպով քայլելու դեպքում, ամբողջ ճանապարհը կարելի է անցնել 4-5 ժամում։ Դուք ճանապարհորդելու եք գեղատեսիլ կիրճով և անցնելու Հոռոմայրի վանքը: Այնտեղ ձեզ սպասում են ձորի և հարակից գյուղերի հրաշալի տեսարաններ: Ամենայն հավանականությամբ, այս ճանապարհին կհանդիպեք վայրի այծերի:

Рубрика: Ճամփորդություններ

Տավուշ աշխարհի հեքիաթները: Շաղոտի ջրվեժ

Շաղոտի ջրվեժը գահավիժում է Իջևանի լեռներից 40 մ. բարձրությունից ու ստեղծում է ֆանտաստիկ տեսարան:

Читать далее «Տավուշ աշխարհի հեքիաթները: Շաղոտի ջրվեժ»