Рубрика: Առարկայական ծրագիր 2021-2022, Ընդհանուր

Առարկայական ծրագիր 2021-2022թթ․ թուրքերեն

9-րդ դասարանի թուրքերենի ընտրությամբ գործունեության առարակյական ծրագիր․․

Նպատակ՝

  • Թուրքերենի ուսուցում,
  • մշակութային ուսումնասիրություն,
  • հարևան երկրի հետ համագործակցային կապեր,
  • կրթական կապերի հաստատում, երկխոսություն։

Խնդիրներ՝

  • Սովորել հարևան երկրի, տարածաշրջանում գերիշխանության հասած՝ Թուրքիայի պետական լեզուն՝ թուրքերենը
  • Լեզվի յուրացման առանցքում ծանոթանալ թուրքական լեզվի պատմությանը, դրա անցած ուղուն, բարեփոխումներին և լեզվի ստեղծման գործունեության մեջ, ազգությամբ հայ Հակոբ Մարթայանի ունեցած դերակատարմանը
  • Իրականացնել թարգամնություններ և զարգացնել լեզվական գիտելիքները, լեզվամտածողությունը
  • Իրականցնել հնարավոր հաղորդակցում լեզվակիրների հետ
  • Հաստատել միջմշակութային կապեր
  • Զարգացնել Հայաստան-Ստամբուլ կրթական կամուրջները
  • Իրականացնել և՛ քերականական, և՛ բանավոր ուսումնասիրություն
  • Ինտերակտիվ դասերի և ճամփորդությունների միջոցով հասնել հարևան երկրի ճանաչողությանը և ներկայիս բացակայող դիվանագիտական հարաբերությունների համար դառնալ որոշակի ազդարար
  • Մեդիա դաշտի ուսումնասիրմամբ նպաստել ինֆորմացիոն հոսքին

Կազմակերպում՝

  • Ծրագրի ընթացքում նախատեսվում են ինտերակտիվ դասեր և ճամփորդություններ, որոնք իրականացվելու են իր մշակութային արժեքներով աչքի ընկնող Ստամբուլում, այցելություն Պոլիսի վարժարաններ և վարժարանների սաների հետ հանդիպում ու առկա վիճակի հետ ծանոթացում։ Մեր մասնագետների կողմից այնտեղի ուսման ուսումնասիրություն և վարժարանների դասավանդողների հետ փորձի փոխանակում։

Այս ամենը կիրականացվի ՄՍԿՀ-ում և ճամփորդության վայրերում՝ Թուրքիայում գտնվող հայկական վարժարաններում և այլ մշակութային վայրերում՝ այդ թվում հայկական եկեղեցիներում։

  • Ենթադրվում են նաև առցանց հանդիպումներ, տեղի և Ստամբուլի սովորողների, սովորող-գործչի միջև, նաև ուսումնական հանդիպումներ և հանդիպում-քննարկումներ, ինչն էլ թույլ կտա երկուստեք ճանաչել մշակույթը

Թուրքերենի  դասընթացի  բաղկացուցիչ  մասերը`  հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն:

Հնչյունաբանություն՝ Թուրքերենի  հնչյունական  համակարգը:  Ձայնավոր  և  բաղաձայն  հնչյուններ: Թուրքրենի կարևորագույն ՝ ձայնավորների ներդաշնակության կանոնի, բաղաձայների խլացման և ձայնեղացման օրենքների յուրացում։ Բաղաձայնի  սղում, բաղաձայնի  ավելացում, բաղաձայնի  փոփոխություն:Ձուլող  հնչյուններ  (Kaynaştırma  Harfleri): Շեշտ (Vurgu):

Ձևաբանություն (Biçim  Bilgisi): Խոսքի  մասեր, դասակարգումը (Sözcük  Türleri, sınıflandırılması):

Գոյականներ (İsimler/ Adlar): Գոյականի  առանձնահատկությունները: Հատուկ  և  հասարակ  գոյականներ: Կոնկրետ  և  վերացական  գոյականներ: Հավաքական  գոյականներ:  Գոյականի  թիվը: Գոյականի  կապակցման  ձևերը (İsim  Tamlamaları). որոշյալ  կապակցություն (Belirtili  Ad  Tamlaması), անորոշ  կապակցություն (Belirtisiz  Ad  Tamlaması), անվերջածանց  կապակցություն (Takısız  Ad  Tamlaması ), շղթայական  կապակցություն (Zincirleme  Ad  Tamlaması):  Գոյականի  հոլովները (İsmin  Hâlleri):

Դերանուններ (Zamirler/ Adıllar):  Դերանունների  տեսակները, դասակարգումը։ Դերանունների հոլովումը։

Ածական՝Ածականի  համեմատության  աստիճանները (Sıfatların  Derecelendirmesi): Ածականների  կառուցվածքը  (Sıfatların  Yapısı):  Ածականների  կիրառությունը:

Մակբայներ (Zarflar / Belirteçler): Մակբայների  տեսակները . ձևի  մակբայներ, ժամանակի  մակբայներ, տեղի  մակբայներ, չափ  ու  քանակի  մակբայներ, հարցական  մակբայներ: Մակբայների  կառուցվածքը (Zarfların  Yapısı):

Բայ՝ Բայի ժամանակները, խոնարհման ձևերը, անկանոնությունը, կառուցվածքը։ Դերբայ։

Հետադրություններ (Edatlar/İlgeçler):  Առանձնահատկություները,  կիրառությունը:

Շաղկապներ (Bağlaçlar): Առանձնահատկությունները, կիրառությունը:

Ձայնարկություններ (Ünlemler): Առանձնահատկությունները, կիրառությունը:

Շարահյուսություն՝ Նախադասություն:  Նախադասության  անդամները (Cümle  Öğeleri). հիմնական (ենթական, ստորոգյալ)  և  երկրորդական (խնդիր, լրացում) անդամներ: Նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը միմյանց հետ։Թուրքերենում կարևորագույն պայման՝ ենթակայի և ստորոգյալի տեղը նախադասության մեջ, առանց որի պահպանման, ճիշտ նախադասություն չի ստացվի։

Ուսումնական միջավայրը՝ ըստ մանկավարժության լաբորատորիայի չափանիշների։

Սովորողի  ուսումնական   գործոնեության  ձևերը

Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական փաթեթների ստեղծում և այդ աշխատանքներին օժանդակում(էլեկտրոնային և տպագիր գրականության), մասնագիտական փորձառություններ, մասնակցություն համապատասխան ակումբային գործունեությանը։

Գնահատում՝

ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվող կրեդիտային համակարգի փորձարկում

Հեռավար կրթություն
Նպատակներին ուղղված հետևայլ մոտեցումները  վերաբերում է նաև հեռավար- կրթությանը:

թուրքերենի ընտրությամբ գործունեություն
(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 4)