Рубрика: Մուտք կրթահամալիր, Ընդհանուր

Մուտքի ճամբար՝ եռօրյա Արատես

Հուլիսի 21-23-ը «Մուտքի» ճամբարի տարատարիք սովորողները կանցկացնեն Արատեսի դպրական կենտրոնում՝ նոր նախագծերով ու նոր տպավորություններով։

Читать далее «Մուտքի ճամբար՝ եռօրյա Արատես»
Рубрика: Ընդհանուր

Հունիսյան հաշվետվություն

Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ճամբարը

Կից ճամբարային նախագծերը, որտեղ մուտք գործելով կարող եք տեսնել մեր նախագծերը իրենց ամփոփումներով կամ ընթերցել սովորողների պատումները՝Հունիսյան ճամբարի հաշվետվություն

Читать далее «Հունիսյան հաշվետվություն»
Рубрика: Ընդհանուր

Տարեկան հաշվետվություն: 2021-2022

2021-2022 ուս տաին հագեցած է եղել բազմաթիվ նախագծերով, շատերը նորություն էին ինձ համար և իմ աշխատանքային ընթացքը ավելի հետաքրքիր էին դարձնում:

Читать далее «Տարեկան հաշվետվություն: 2021-2022»
Рубрика: Ընդհանուր

Հունիսյան ճամբարի ֆոտոպատում

Հունիսյան ճամբարը լավագույնս կարող է Ձեզ պատմել մեր գեղեցիկ նկարները, ստորև մեր ֆոտոպատումները՝

Հունիսի 1-ն էր, Թումանյանի այգում քննարկում էինք սովորողների կողմից սիրված Դորիան Գրեյի Դիմանկարը և իհարկե, օրը առանձնացավ պիկնիկով և մանկության սիրելի խաղերով:

Рубрика: Ընդհանուր

Աշխատակարգ 20.06-24.06

9։00-12։15՝ աշխատանք մանկավարժական խորհուրդներով

  • միջավայրի խնամք, պարտեզապուրակային աշխատանք
  • մասնակցություն Սեբաստացի փառատոնային ճամբարների նախաձեռնություններին
  • տարեկան հաշվետվությունների հրապարակում
Читать далее «Աշխատակարգ 20.06-24.06»
Рубрика: Ընդհանուր

Մուտքի ճամբար։ Մուտք Ավագ դպրոց

Ավագ դպրոցում սովորելու ցանկություն ունեցող դիմորդների «Մուտք կրթահամալիր» ճամբարի երկրորդ փուլը կմեկնարկի 18․07․2022-ին։ Ճամբարը լինելու է 7- օրյա, 4 օրը առկա միջավայրում, 3 օրը՝ արտագնա ճամփորդությամբ։

Ճամբարի համակարգումը՝ Աննա Խաչատրյանի

Մասնակիցները՝ Մուտքի ճամբարականներ, ծնողներ։

Читать далее «Մուտքի ճամբար։ Մուտք Ավագ դպրոց»
Рубрика: Ընդհանուր

Հունիսյան ճամբարի հաշվետվություն

Ճամբարյան առաջին օրը սկսվեց ծանոթությունով։ Ես ծանոթացա ընկեր Աննայի հետ առաջին անգամ և ջոկատի մասնակիցների հետ։ Առաջին տպավորությունները դրական էին։ Մարտին Աթոյան

Հունիսյան ճամբարը ուսումնական տարվա ամենկարևոր բաղադրիչներից է և համարվում է սովորողների կողմից ամենասիրված շրջաններից, քանի որ սովորողները ազատ են ընտրելու իրենց համապատասխան նախագծեր և նախընտրած ուսուցչին: Ձեզ եմ ներկայացնում մեր ճամբարային գործունեության երկու շաբաթների ծրագիրը: Ստելլա Սարգսյան

Առավոտյան գնացինք Թումանյանի այգի պիկնիկի որի ժամանակ պետք է քննարկեինք «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը։ Հակիրճ ներկայացնեն սյուժեն՝վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին...Մերի Բոքսուլյան

Ներսում ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու հետաքրքիր։ Գիդը մեզ պատմեց Սերգեյ Փարաջանովի մասին` կյանքի, ֆիլմերի, կոլաժների և իհարկե ընտանքի մասին։ Նանե Մոմչյան

Մզկիթը ուսումնասիրելուց հետո ուղևորվեցինք դեպի Երևանի հնագույն փողոցներից մեկը՝ կոնդ։ Իրականում կոնդը իմ համար շա՜տ հետաքրքիր էր և գեղեցիկ։ Նարօտ Դավթյան

Рубрика: Ընդհանուր

Քննություն անկաշկանդ միջավայրում

Հերթը պատմության քննությանն է` 9-րդ դասարանցնիներ: Մեկը մեկից խելացի, գեղեցիկ խոսքով, այնքան ուրախալի է տեսնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջարկած այլընտրանքային կրթության քաղցր պտուղները:

Հատուկ ցանկանում եմ նշել, որ մենք կարևորում ենք անկաշկանդ սովորողներ կրթելը, քանի որ շատ կարևոր է, թե նրանք ինչպես են արտահայտում այն գիտելիքը, որը նրանց փոխանցվում է: Նշեմ, որ մեզ մոտ քննական հարցերի պարտադիր մաս է համարվում ներկայացնել տվյալ առարկայի շրջանակում կատարած ինքնահետազոտական, բլոգային աշխատանքը, թեմա, որից սովորողները ոգեշնչվել են և ունեն իրենց անձնական վերլուծությունը դրա վերաբերյալ:

Կից կարող եք տեսնել հատվածներ մեր այսօրվա քննությունից ՝