Рубрика: թուրքերենի ուսուցում, ճամփորդություն եւ ճամբարներ, Կրթահամալիրային համագործակցություն

«Հրանտ Դինք․ հոս և հիմա»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր համագործակցային կապերի շրջանակում ստացել է հերթական հետաքրքիր և բովանդակալից հրավերը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից:

Մենք պետք է մասնակցենք «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող եռամսյա ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Երևանում, որին ներկա կգտնվեն նաև Հրանտ Դինքի ընտանիքը և հարազատները։

Հրանտ Դինքը կլինի ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմությունը, արդարության ճանապարհին հասնելու իր որդեգրած արժեքները։ Հրանտ Դինք հիմնարկը, որը հաստատվել է 2007 թվականին, նպատակ ունի շարունակելու Հրանտ Դինքի գործը և ժառանգությունը՝ խթանելու մարդու իրավունքները, համակեցությունը և երկխոսությունը։

Այն լավ փորձառություն կլինի նաև թուրքերենի ընտրության գործունեության և Թուրքիայով հետաքրքրված սովորողների համար, ովքեր հանդիպումից հետո կներկայացնեն իրենց լուսաբանումները…..

Ցուցահանդեսը տեղի է ունենալու Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), մայիսի 6-ին, ժամը 18։30-ին։ 

Մասնակիցներ՝

Ամալյա Զաքարյան 10-րդ դաս

Արթենի Ջանիկյան 10-րդ դաս

Միլենա Քամալյան 10-րդ դաս