Рубрика: Ընդհանուր

Փափուկ ուժը և գլոբալիզացիան

Համաշխարհային ներկա քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող ռազմական  գործոնի` ‹‹կոշտ ուժի›› (‹‹hard power››) կողքին հայտնվել է միանգամայն նոր և յուրահատուկ երևույթ` ‹‹փափուկ ուժը›› (‹‹soft power››), որը վերածվել է միջազգային հարաբերությունների ակտիվ և  որոշիչ դերակատարի` ներառելով ամբողջական երկրներ և տարածաշրջաններ, որոնք դառնում են այդ ուժի համար կառավարման լատենտ`  անտեսանելի օբյեկտներ:

Փափուկ ուժի միջոցները բազմազան են և շատ առօրեական, այդ պատճառով շատ հաճախ մենք ենթարկվում ենք դրանց և չենք գիտակցում դրա գոյությունը, դրական և բացասական ազդեցությունը:

Նպատակ՝

  • Ուսումնասիրելով փափուկ ուժը վերհանել մերօրյա դրա արտահայտման ձևերը
  • Ուսումնասիրել այն երկրները որտեղ այն համահունչ է գլոբալիզացիայի հետ և որտեղ այն ունի դրական ազդեցություն
  • Հասկանալ դրա կարևորությունը և նշանակությունը

Խնդիր՝

  • Ուսումնասիրել փափուկ ուժ և գլոբալիզացիա երևույթները
  • Հասկանալ դրանց դրական և բացասական կողմերը, կարևորությունը
  • Ուսումնասիրել տարածաշրջանային փափուկ ուժը

Նախագիծը կիրականացվի հունիսյան ճամբարի ժամանակ

Оставьте комментарий