Рубрика: Վերապատրաստում 2022, Ընդհանուր

Պարապմունք երրորդ

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Պատասխանը տես ներքևի կից ֆայլում՝

Չափորոշիչի բաժինները

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

 կարողանա օգտվել ժամանակակից կենցաղային և թվայնացված տեխնիկական միջոցներից (հեռուստացույց, հետախոս և այլն), թ. ունենա համակարգչային տարրական գրագիտություն. 4) ունենա ինքնուրույն սովորելու կարողություններ-կարծում եմ այս կետը արդեն պարտադիր է ուսումնականա գործընթացում և այն ակնկալվող կարողություն չպետք է լինի

բ. ճիշտ գնահատել իր հնարավորությունները, գ. տիրապետել սովորելու հիմնական հմտություններին, ունենալ սովորելու կամք և վստահություն սեփական ուժերի հանդեպ

դ. դրսևորել աշխարհաճանաչողության գործուն և առողջ հետաքրքրասիրություն.

6) ունենա տարրական կենցաղային, աշխատանքային հմտություններ, լինի նախաձեռնող և գործունյա՝ ա. կարողանա աշխատել համագործակցված, լինել թիմի անդամ, բ. կարողանա պլանավորել անձնական գործերը և իրականացնել դրանք, գ. լինի նախաձեռնող, դ. կատարի գնումներ. 7) ունենա գեղագիտական ընկալում և ստեղծագործական տարրական կարողություններ՝- վերոնշյալ  կետերը շատ անհատական են, չի կարելի դրանք կիրառել ամենուր և ամենքի համար

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

4) «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» բնագավառը` «Ինֆորմատիկա» առարկայով.-հանրակրթական դպրոցների դասագրքերը չեն ապահովում ժամանակակից ՏՀՏ պահանջները

10) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում` «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` «Ես և շրջակա աշխարհը» և «Շախմատ» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապ- 11_1088.doc 53 րելակերպ» դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսպլանով

17. Ազգային փոքրամասնությունների դպրոցներում (դասարաններում) օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

9. Առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը, որի ձևը և լրացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: 10. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած երկրորդ դասարանից:-օրենքը փոփոխման ենթակա է, ըստ որի պետք է սկսեն գնահատել միայն  3-րդ կամ 5-րդ դասարանից

Կարգը՝

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6.Հանրակրթության պետական չափորոշիչը

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

(6-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն օրենքներ)

Հաստատված Կարգը

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).

3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ: Նոր է ավելացված

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Оставьте комментарий