Рубрика: Ամառային ճամբար, Ընդհանուր

Հունիսյան ճամբարը ամփոփում են սովորողները

Մենք ճամբարակններս հենց առաջին իսկ օրվանից ավելի ընկերացանք,և ոգեվորված էինք կատարում աշխատանքները։

Արինա Հովսեփյան

 Ճամբարը այն վայրն է,որտեղ մեծերը և փոքրերը շփվելով իրար հետ ավելի լավ են ճանաչում և ընկերանում: Ճամբարային օրերը սկսում էինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք միշտ երգ ու պարով։ Միլենա Մանուչարյան

Իսկ արդեն 5-6-ժամերին մենք դիտեցինք հետաքրքիր ինտելեկտուալ խաղ, ապա դրա հիման վրա կազմեցինք վիկտորինա և ընկեր Էմանուելի ճամբարականներին առաջարկեցինք խաղալ միասին։ Մարիամ Մնացականյան

Հունիսյան ճամբարը ինձ համար իրոք հրաշալի մեկնարկ ունեցավ։ Իսկապես ոչ մի պատկերացում չունեի և չէի սպասում, որ այսպես հետաքրքիր կանցնի։ Ժաննա Շահինյան

Երրորդ օրը սկսեցինք Անտունը Հարվրդում ֆիլմի դիտմամբ, որից հետո միասին քննարկեցինք այն։ Ֆիլմը մի աղջկա մասին էր, որը անտուն մնալուց և մորը կորցնելուց հետո չհանձնվեց և կարողացավ իր ուժերով ընդունվել Հարվրդ։ Մելինե Մարտիրոսյան

4 և 5րդ ժամերին քննարկեցինք մարքեթինգը, որպես օրինակ բերեցինք համաշխարհային հայտնի բրենդների կողմից վարած մարքետինգային քաղաքականությունը և մեր տեղական շուկայում մարքետինգի վառ օրինակները։ Հասմիկ Ներսիսյան

ՃԱՄԲԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ՍԿՍՎԵՑ ՄՍԿՀ-Ի ԲԱԿՈՒՄ։ԱՅՍ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ ԷՐ <<ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ ԵՒ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ>>։ Թամարա Դավթյան

Մենք հասկացանք, որ հեռուստասերիալները ևս կարող են մաս կազմել մի շարք ոլորտների ընդհուպ մինչ քաղաքականություն։ Իսկ քննարկման համար որպես նյութ օգտագործվեց ընկեր Աննայի մագիստրոսական թեզի շրջանակում իր հետազոտությունները։ Պողոսյան Արման

Բազմաթիվ նկարներ «արարելուց» հետո սկսեցինք փնտրել մի հին մզկիթ։ Տեղի բնակիչներից հարց ու փորձ անելով մի կերպ գտանք մզկիթը , ։ Շարունակելով ճանապարհը գնացինք դեպի Ս.Հովհաննես եկեղեցի։ Չալոյան Հրանտ

Մեր ուշադրությունը գրավեց մարքեթինգային նախագիծը: Վերջիվերջո որոշեցինք մի նախագիծ էլ մտցնենք մարքեթինգային նախագծի մեջ: Կարծում եմ, որ այդպես, նախագծերը համատեղելով նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի և ժամանակը ավելի օգտակար կանցնի: Սուքոյան Մարիա

Երկրորդ օրը մենք քննարկմամբ` բակում, մենք քննարկում էինք փափուկ ուժը և դրա ազդեցությունը տվյալ երկրի վրա, Թուրքիայի հեռուստասերիալների օրինակով։ Մենք հասկացանք, որ հեռուստասերիալները ևս կարող են մեծ դեր խաղալ քաղաքականության մեջ։ Մարիամ Գրիգորյան

Չորեքշաբթի մեր ջոկատ եկան նոր մարդիկ, իհարկե, ես նրանց հետ մեծ հաճույքով ընկերացա, և այդպիսով մենք բոլորս խոսեցինք քաղաքականությունից, բիզնեսից և այլ թեմաներից: Արեն Մինասյան

 Դպրոցում գտնվելու ժամանակ հիմնականում լավ ժամանակ եմ անցկացրել ուսուցիչների ու դասընկերներիս հետ, ինտելեկտուալ ու նաև ժամանցային խաղեր ենք խաղացել, հետաքրքիր զրույցներ ենք ունեցել ու ճանաչել ենք միմյանց։ Ճամբարի ընթացքում չէի էլ պատկերացնի, որ չեմ ցանկանա գնալ տուն, գնալ ու մի ամբողջ երեք ամիս հանգստանալ։ Ռուզաննա Ղազարյան

Հունիսյան ճամբարի ընթացքում մենք մեր ջեկատով զբաղվել ենք շատ հետաքրքիր խաղերով, կազմակերպել ենք քայլերթ Երևանի տարածքում, այցելել ենք պատմական նշանակության վայրեր և այլն։ Մասնակցել եմ քայլերթի՝ Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում։ Դավիթ Թորոսյան

Оставьте комментарий